Երեւանում հուլիսի 8-ին բացվել է «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների ներկայացուցչական ժողովը, որին հավաքվել էին շարժման շուրջ 500-600 ակտիվիստներ Հայաստանի բոլոր մարզերից:

Զեկույցներով  ելույթ կունենան շարժման կազմկոմիտեի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, նաեւ Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Արամ Սարկիսյանը, որն էլ հենց բացել է միջոցառումը: Սարկիսյանի խոսքով, մասնակիցները մտադիր են քննարկել երկրի սոցիալ-տնտեսական կյանքի, նաեւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության հրատապ հարցերը: