Հայ ժողովրդին բնորոշ է կարեւորագույն նպատակների շուրջ համախմբումը: Այդ մասին հուլիսի 8-ին Երեւանում հայտնել է «Ազգային միասնություն» շարժման կազմակերպչական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` հանդես գալով շարժման մարզային կառույցների ներկայացուցչական ժողովին: 

Նրա խոսքով, ամբողջ աշխարհի հայերը կարող են դիմակայել ազգային անվտանգության սպառնալիքներին, ինչպես նաեւ միասին լուծել սոցիալ-տնտեսական խնդիրներ, արմատախիլ անել կոռուպցիան: «Ցավոք սրտի, դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք: Բայց կասկած չկա, որ շարժման պատվիրակները, որոնք ընտրվել են հանրապետության մարզերից, լավ գիտեն, թե ինչ հարցեր կարիք ունեն անմիջապես տեղերում լուծվելու: Այդ խնդիրները բարձրացնելով, որպես անմիջական ականատեսներ, նրանք կօգնեն լավագույն եղանակով լուծել դրանք», - նշել է Աբրահամյանը: