Վաշինգտոնում փակվել է Կապիտոլիումի շենքը: Ոստիկանությունը մարդկանց մոտ չի թողնում շինությանը` դա բացատրելով նրանով, որ որոնողական միջոցառումներ են իրականացվում: Հայտնի է, որ ոստիկանությունը կոնկրետ մարդու է փնտրում, սակայն մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, գրում Associated Press-ը:
Washington Post-ի համաձայն, ոստիկանությունը շենքի ներսում այցելուներին խնդրել է փակել դռներն ու պատուհանները եւ դրանցից հեռու մնալ:




























