Դալլասում հրաձգությանը մասնակցած եւ ոստիկանության կողմից ձերբակալված դիպուկահարներից մեկը խոստովանել է, որ ուզեցել է սպանել  «սպիտակ մարդկանց, հատկապես` ոստիկանության սպիտակ սպաների»: Այդ մասին հայտնել է Դալլասի ոստիկանության ղեկավար Դեւիդ Բրաունը, հայտնում է  Reuters-ը:

Նրա խոսքով, դա համակարգված եւ մանրամասնորեն նախապատրաստված գրոհ էր, որին 4 հրաձիգ է մասնակցել, որից 3-ը ձերբակալված են, մեկը սպանվել է ոստիկանությանը դիմադրության ընթացքում: Միաժամանակ ոստիկանությունը փոխհրաձգությունից հետո որոշել է ռոբոտ-ռումբ օգտագործել նրան վերացնելու համար: Բրաունի խոսքով, կասկածյալներից մեկը հայտնել է, որ շատ վշտացած է ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանություններից: «Նա ասել է, որ չարացած է սպիտակ մարդկանց վրա: Կասկածյալը հայտնել է, որ ուզեցել է սպիտակ մարդկանց սպանել, հատկապես` ոստիկանության սպիտակ սպաների»,- հայտնել է Բրաունը:

Հիշեցնենք, որ Դալլասում աֆրոամերիկացիների սպանության դեմ ակցիայի ընթացքում 5 ոստիկան է սպանվել, եւս 6-ը վիրավոր է: