Սփյուռքի հետ Հայաստանի հնարավորությունները որակապես աճում են։ Հուլիսի 8-ին Երեւանում այս մասին ասել է «Ազգային միասնություն» շարժման կազմկոմիտեի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ ելույթ ունենալով շարժման մարզային կառույցների ներկայացուցչական ժողովում։

«Անհրաժեշտ է միավորել Հայաստանի եւ Սփյուռքի պոտենցիալը, նրա մտավոր, տնտեսական եւ ֆինանսական պոտենցիալը։ Արտերկրի մեր հայրենակիցներին պետք է դիտարկել որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կարեւորագույն համախոհներ։ Այդ նպատակով հարկավոր է արտասահմանում բիզնեսի աջակցման գործիքներ մշակել՚,- ասել է Աբրահամյանը։ Դրանից բացի, նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարգացող երկրների օրինակով, որտեղ ՓՄՁ-ն ապահովում է զբաղվածության 70 տոկոսը, երկրի ներսում զարգացնել փոքր եւ միջին բիզնեսը, որպեսզի այն դառնա աշխատատեղերի կարեւորագույն գեներատոր։