Beeline-ը տեղեկացնում է, որ մի շարք բաժանորդների Hi-line ծառայություները տեղափոխվելու են նոր պլատֆորմ, ինչի հետ կապված կփոխվեն ինտերնետ ծառայությունների համար վճարման նրանց անհատական համարները:
2016 թ. հուլիսի 11–ից 12–ը նոր պլատֆորմ տեղափոխված Երեւանում գտնվող Hi-line ծառայության բոլոր այն բաժանորդները, ում քաղաքային հեռախոսահամարը սկսվում է 42, 43, 44, 45, 46, 47, 48, 61, 62, 63, 64 եւ 66 նիշերով, ինտերնետ կապի համար վճարումը պետք է պարտադիր իրականացնեն Beeline գրասենյակում քանի որ ինտերնետի հին համարով վճարումները վավերական չեն համարվի, եւ ծառայության մատուցումը կդադարեցվի։
Գրասենյակում բաժանորդներին կտրամադրվի նաեւ ինտերնետի վճարման նոր անհատական համար, որից հետո միայն հնարավոր կլինի հաջորդիվ վճարումներն իրականացնել տերմինալների եւ վճարման այլ համակարգերի միջոցով։




























