Մայիսի 21-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 47-ամյա Միհրանուշ Ս.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 12.25-ից 12.40-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 21 հասցեի մոտից մինչեւ Կիեւյան փողոցի թիվ 4 հասցե ընկած ճանապարհահատվածում, թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են 190.000 դրամ, 200 դոլար եւ 100 վրացական լարի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: