Իր զոհին բռնաբարած, իսկ հետո տուն ուղեկցած Մոսկվայի բնակիչը ձերբակալվել է ՌԴ մայրաքաղաքի Լյուբլինյան դատարանի որոշմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   http://ria.ru/

38-ամյա Վլադիմիր Կուշպիլը կալանքի տակ կմնա մինչեւ սեպտեմբերի  2-ը:

Դրանից մեկ օր առաջ ՌՔԿ-ի Մոսկվայի քննչական վարչությունից  հայտնել են նրա ձերբակալության մասին: Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել   «Բռնաբարություն» եւ «Սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածներով:

Քննության վարկածով, Կուշպիլը հուլիսի 2-ի գիշերը Շոսեյնայա փողոցի բնակելի տներից մեկի մոտ անարգել է   27-ամյա անծանոթ աղջկա, որը տուն էր վերադառնում: Հետո նա տուժածին ուղեկցել է մինչեւ մուտք, գրկել է եւ խորհուրդ է տվել ապագայում ավելի ուշադիր լինել: Աղջկան նա որպես Վասիլի է ներկայացել: 

Մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են, որ բռնաբարողը Ուկրաինայի քաղաքացի է եղել, որն ապրել է հարեւան բակում` վարձով բնակարանում: