Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ՌԴ ԶՈւ հաստիքային թվաքանակը՝ սահմանելով 1.88 մլն միավորի, որոնց թվում՝ 1 մլն զինծառայող։ Համապատասխան հրամանը հայտնվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
«ՌԴ ԶՈւ հաստիքային քանակը սահմանել 1 885 371 միավորի չափով՝ այդ թվում՝ 1 000 000 զինծառայող»,– ասված է փաստաթղթի տեքստում։
Ընդ որում, նշվում է, որ 2008-ի հունվարի 1-ին Պուտինի հրամանը ուժը կորցրած է ճանաչվում։ Այդ հրամանով Պուտինը երկրի ԶՈւ հաստիքային թվաքանակը սահմանել էր 2 019 629 միավորի սահմաններում, որոնց թվում՝ 1 134 800 զինծառայող։




























