Վայք քաղաքի մոտակայքում այսօր՝ հուլիսի 8-ին,  61-ամյա տղամարդն իր վարած տրակտորով գլորվել է ձորը եւ մահացել:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զառիթափի գյուղապետ Խաժակ Դավթյանը. «Անձրեւ ա եկել, ցեխ ա եղել, չի կարողացել դուրս գալ, գլորվել է ձորը»:

Մահացած տղամարդը Վայոց ձորի Կեչուտ գյուղի բնակիչ Երեմ Եղիազարյանն  է, նա հանդամասից տուն վերադառնալիս է եղել, երբ վթարի է ենթարկվել: