Ռուսաստանի «ագրեսիվ պահվածքը» ՆԱՏՕ-ի կողմից պատասխան միջոցների կհանգեցնի: Ըստ Reuters-ի, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

«Եթե Ռուսաստանը շարունակի իրեն ագրեսիվ պահել, կպատասխանենք Արեւելյան Եվրոպայում ներկայության ավելացմամբ»,- ասել է Ռոդսը՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին թույլ չի տա «խափանել ՆԱՏՕ-ի միասնականությունը» եւ ամեն ինչ կանի՝ Արեւելյան Եվրոպայում Դաշինքի անդամների պաշտպանության համար:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Ռոդսը նաեւ հաղորդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի քննարկել Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման հարցը: