Հյուսիսային Կորեան սուզանավերից բալիստիկ հրթիռ է արձակել Համգյոն–Նամդո արեւելյան նահանգում։ Այս մասին հայտնում է Ռենհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբերի պետերի միավորված կոմիտեն։  Ենթադրվում է, որ հրթիռն արձակվել է ժամը 11։00–ի սահմաններում։

Հյուսիսային Կորեան նախորդ բալիստիկ հրթիռն արձակել էր ապրիլին։ Հաջորդ օրը Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտարարել էր, որ փորձարկումն հաջող է անցել։ Միաժամանակ հարավկորեացի, ճապոնացի եւ ամերիկացի զինվորականները նշում են, որ գործարկումը ձախողվել է. հրթիռը թռել է ընդամենը 30 կմ։