Մեծ Բրիտանիան դեռ հնարավորություն ունի մնալ ԵՄ կազմում, չնայած Եվրամիության անդամակցության մասին հանրաքվեի արդյունքներին։ Այս մասին  BBC–ին տված հարցազրույցում ասել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլիոնին։

«Վերջին 20 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես են Եվրոպայում հանրաքվեների արդյունքները փոխվում այլ հանրաքվեներով կամ ազգային խորհրդարանների որոշումներով»,– ասել է Ջենտիլիոնին՝ բերելով Ֆրանսիայի եւ Գերմանիայի օրինակը։ Նրա խոսքով, եթե բրիտանացիները փոխեն ԵՄ կազմից դուրս գալու իրենց որոշումը, ապա միությունը պատրաստ է դրա համար մեկ գավաթ շամպայն խմել։

Brexit–ի արդյունքների իրացման համար Բրիտանիան պետք է կիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որը ենթադրում է 2 տարվա ընթացքում ԵՄ կազմից երկրի դուրս գալու մասին բանակցություններ վարել։