Ստամբուլի Գյուրփնարի շրջանի ափերի մոտ հուլիսի 8-ի երեկոյան ձկնորսական նավ է խորտակվել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Գյուրփնարի շրջանի ափերի մոտ ձկնորսության դուրս եկած նավը դեռեւս անհայտ պատճառով խորտակվել է։

Մինչ հարեւանությամբ գտնվող ձկնորսական նավերի ժամանելը խորտակված նավի վրա գտնվող ձկնորսներից 2-ին խեղդված են գտել, մյուս 2-ն էլ կորել են։

Դեպքի վայր մեկնած փրկարարները միջոցներ են ձեռնարկում՝ հայտնաբերելու կորած ձկնորսներին։