Ղարաբաղյան հակամարտության կողմերը մերժում են խնդրի լուծման ռազմական ճանապարհը։ Այս մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագայ Ջեյմս Ուորլիքը։

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ղարաբաղի հարցը քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ։ Կողմերը մերժում են պատերազմը եւ հակված են բանակցությունների։ ԱՄՆ–ը պատրաստ է օգնել»,– գրել է նա։

Նշենք, որ Քերրին Վարշավայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակներում առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։