Թուրքիայի Իզմիրի դատարանում զինվորական լրտեսության գործով ընթացող դատավարությանը ընթացքում եւս 6 բարձրաստիճան սպաների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ դատարանը զինվորական լրտեսության գործով դատավարությանը նոր փաստեր է հայտնաբերել, որ 6 բարձրաստիճան սպաներ, այդ թվում 2 ծովակալ, ներգրավված են եղել զինվորական գաղտնի փաստաթղթեր այլ անձանց տրամադրելու գործում, որն իրականացնելու համար օգտագործել են մարմնավաճառներին։

Նշվում է, որ հիշյալ 6 բարձրաստիճան զինվորականները նաեւ գրանցել են թուրքական բանակում ծառայող էթնիկ ու կրոնական տարբեր խմբերին պատկանող սպաներին։

Դատարանը 6 զինվորականների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։