Թայվանում ուժեղ թայֆուն է մոլեգնել։ Տարերքի պատճառով ավելի քան 17 000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։ Քամին վնասել է էներգամատակարարման համակարգը, իշխանությունները չեղարկել են ավելի քան 60 չվերթ, հայտնում է Reuters–ը։

Այս պահին հաղորդվում է, որ կա 3 զոհ, 172 վիրավոր։ Փոթորկին բարձրագույն՝ 5–րդ աստիճան է տրվել։