Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող՝ աչքերը կարած կալանավորը դադարեցրել է իր բողոքի ակցիան: Քրեակատարողական վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դատապարտյալը քանդել է աչքի կարերը:

Հիշեցնենք, որ կալանավորը բողոքում էր իր դեմ հարուցված քրեական գործից:

Կալանավորը չէր ցանկացել, որ իր անունը հրապարակվի: