Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի «Զոլաներ» կոչվող տարածքում հուլիսի 8-ին 61-ամյա Երեմ Եղիազարյանն իր սեփական տրակտորով հանդամասից տուն վերադառնալիս է եղել, երբ վթարի է ենթարկվել ու մահացել:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կեչուտ գյուղի ղեկավար Սեդրակ Ասատրյանը, որի համագյուղացին էր Երեմ Եղիազարյանը:

«Սեփականաշնոհված մեքենա ունի, մասնավոր գործ ա անում, գնում ա՝ հակավորում, քաղում ա խոտերը: Անձրեւ ա եկել, սահել է տրակտորը, գլորվել ձորը»,- ասաց նա: 

Երեմ Եղիազարյանը երեխաներ, թոռներ ուներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 8-ին՝ ժամը 16.00-ի սահմանում, «ՄՏԶ-82» մակնիշի տրակտորը Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի «Զոլաներ» կոչվող տարածքում, հանդամիջյան ճանապարհին, ինքնավթարի է ենթարկվել: Վթարի հետեւանքով վարորդը՝ 61-ամյա Երեմ Եղիազարյանը, ստացել է մարմնական վնասվածքներ եւ հիվանդանոց տեղափոխվելիս գիտակցության չգալով մահացել: