Ադրբեջանը մեր կարեւոր ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում եւ Կասպից տարածաշրջանում։ Այս մասին հուլիսի 11-12-ը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։

ՌԴ ԱԳՆ–ն առաջիկա բանակցությունները դիտարկում է ռուս–ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման շարունակության կոնտեքստում։ Բաքվում հանդիպումների ժամանակ քննարկելու են երկկողմ օրակարգի արդիական հարցերը, ինչպես նաեւ կարծիքեր են փոխանակվելու ղարաբաղյան հակամարտության հարցով, ի զարգացում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերած պայմանավորվածությունները։

«Ադրբեջանը մեր կարեւոր ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում եւ Կասպից տարածաշրջանում։ Մենք Բաքվի հետ հարաբերություններ ենք կառուցում իրավահավասարության, շահերի փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»,– նշել են ՌԴ ԱԳՆ–ից։