Հուլիսի 8-ին, ժամը 19.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: