Հուլիսի 8-ին, ժամը 9.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























