Հուլիսի 8-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Վանթյան փողոցի թիվ 61 հասցեի մոտից բերման են ենթարկել 37-ամյա Աղասի Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսի վերջին Րաֆֆու փողոցում կայանված ավտոմեքենայի սրահից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են փաստաթղթեր եւ գումար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աղասի Հ.-ն նշված գողությունը կատարել է 32-ամյա Սմբատ Մ.-ի վարած ավտոմեքենայից:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:





























