Անցած գիշեր անհայտ անձինք այրել են «Թեզադլար» («հակադրություններ») պարբերականի գլխավոր խմբագիր Ասիֆ Մարզիլիի «Հոնդա Ակորդ» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին նա հայտնել է Turan-ին:
Թերթի խմբագիրն արթնացել է ավտոմեքենայի ազդանշանային համակարգի ձայնից:
Չնայած մեքենայի հրդեհը հանգցնելու անձնական փորձերին եւ հրշեջ ծառայության ժամանման, ավտոմեքենան հրդեհի պատճառով անպիտան վիճակում է հայտնվել:
Մարզիլին գտնում է, որ ավտոմեքենան հրդեհելը կապված է իր մասնագիտական գործունեության հետ:
Ավելի վաղ մարտի 14-ին այրվել էր նաեւ նրա բնակարանը, սակայն այն ժամանակը հաջողվել էր կրակը ժամանակին մարել: «Միեւնույն ձեռագիրն է: Ես գիտեմ, ով է կանգնած այդ ամենի հետեւում, սակայն հետաքննության գաղտնիությունը պահպանելու նպատակով չեմ ցանկանում խոսել այդ մասին», -ասել է Մարզիլին:




























