N զորամասի 19-ամյա զինծառայող Էլբուրս Նաջաֆովը մահացել է կասկածելի հանգամանքներում: Սոցցանցերում հայտնված հաղորդագրությունների համաձայն զինվորը կախվել է:

«Էլբուրս Նաջաֆովը իր մահից մեկ ժամ առաջ հեռախոսով խոսել է հարազատների հետ՝ ասելով, որ հաջորդ օրը արձակուրդի է գալու, այդ պատճառով էլ զինվորի ինքնասպանության մասին զորամասի հրամանատրության տեղեկությունը ճշմարտանման չի թվում», - հայտնել են զինվորի ծնողները:

 

 contact.az-ի փոխանցմամբ՝ ընտանիքը համարում է, որ ինքնասպանության մասին տեղեկությունը հորինված է՝ սպանության իրական պատճառի հետքերը թաքցնելու համար: Նաջաֆովը մարզիկ է եղել, զբաղվել մարտական արվեստով:

Պաշտպանության նախարարությունից եւ ռազմական դատախազությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: