Ջավախքի Նինոծմինդա քաղաքում հուլիսի 6-ի գիշերը դանակահարության հետեւանքով մահացած 22-ամյա Արշալույս Սանոսյանը վերջերս էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: NEWS.am-ի տեղեկություններով, 22-ամյա երիտասարդն արդեն երկար ժամանակ է ծնողների հետ բնակվում էր ՌԴ-ում, Նինոծմինդա էր եկել հարազատներին տեսակցության:

Նշենք, որ Արշալույս Սանոսյանին դանակահարելու մեջ կասկածվում է նրա մտերիմ ընկերներից Արմեն Թումասյանը, նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են:

Արշալույս Սանոսյանը ընտանիքի ավագ որդին էր, ունի իրենից փոքր եղբայր: