Ադրբեջանում կարող են արգելել «Մաշան ու արջը» մուլտֆիլմը:

haqqin.az-ի փոխանցմամբ այս տարի արդեն երկրորդ անգամ տեղեկություն է հայտնվում այն մասին, որ Ադրբեջանում կարող են արգելել «Մաշան ու արջը» հանրահայտ մուլտսերիալը: Ու եթե սկզբում լրատվամիջոցները, վկայակոչելով Հեռուստառադիոհաղորդակցության ազգային խորհրդի ծրագրավորման ու վերլուծության բաժնի ղեկավարի Թավակլուլ Դադաշեւին, հայտնում էին, որ արգելքի պատճառը կարող են դառնալ այդ մուլտֆիլմում պարունակվող բռնության տարրերը, ապա հիմա առհասարակ խոսում են դրա ինչ –որ գաղափարական բաղադրիչի մասին:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այս տարվա փետրվարին Հեռուստառադիոհաղորդակցության ազգային խորհուրդը հեռուստաալիքներին խորհուրդ է տվել հեռարձակել մուլտֆիլմներ, որոնք բռնության տարրեր չեն պարունակում «Որոշ մուլտֆիլմեր բռնություն են քարոզում: Իրականում դրանք ժամանցային բնույթ ունեն, սակայն նկարող են երեխաների մոտ ագրեսիա առաջացնել ու զարգացնել այդ գործողությունները կրկնելու սովորություն: Նման վատ մուլտֆիլմերից են համարվել նաեւ «Մաշան ու արջը» եւ «Սառցե դարաշրջանը»:

Շարունակությունն ավելի հետաքրքիր է՝ եվրոպական քաղաքագետ Լաուրինաս Կասչյունասը բառացիորեն օրերս հայտնել է, որ «Մաշան ու արջը» մուլտֆիլմը կրեմլյան քարոզչություն է պարունակում: Նրա խոսքով Լեհաստանում, Ադրբեջանում ու Ուկրաինայում «Մաշային» ուզում են արգելել, քանի որ այն «իր գոգնոցի տակ պուտինյան տանկեր է թաքցնում» ու ասես «կրեմլյան տրոյական ձի լինի, որը կախարդում է թշնամու երեխաներին»: