Ռուսաստանը ՆԱՏՕ–ի համար անմիջական սպառնալիք չի ներկայացնում։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթնաժողովի՝ Աֆղանստանին նվիրված նիստից հետո։

Նրա խոսքով՝ Դաշինքը Ռուսաստանի կողմից ոչ մի անմիջական սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ–ի անդամ երկրների հասցեին։  «Ռուսաստանի հետ մենք ռազմավարական գործընկերություն չունենք, ինչին ձգտում էինք սառը պատերազմից հետո։  Մենք հիմա նոր իրավիճակում ենք, որը տարբերվում է նրանից, ինչ մենք ունեինք նախկինում»,– ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ–ը։