Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիում քաղաքապետի ընտրություններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Գյումրիում կուսակցության տարածքային գրասենյակի բացումից հետո լրագրողներին ասել է Վարդան Օսկանյանը:

«Մասնակցելու ենք, բայց դեռ որոշում չկա, թե ինչ ձեւով՝ առանձին, թե այլոց հետ միասին, թե ինչ-որ մեկին կաջակցենք: Դա հետագայի որոշելու հարց է»,- ասաց Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ այդ խնդիրն իրենց օրակարգում է, մոտ ապագայում դրա պատասխանը կլինի:

Վարդան Օսկանյանը նշեց, որ որոշումը կկայացվի այն ժամանակ, երբ Գյումրիի նորաստեղծ  կառույցը որոշ ժամանակ կաշխատի ու կգնահատի հնարավորությունները: