Թուրքիայում մեծ արձագանք է գտել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Յոզգաթ նահանգի Աքդաղմադենի շրջանի գրասենյակի պատին փակցված պաստառը, որի վրա գտնվող Ահմեդ Դավութօղլուի նկարը «վիրաբուժական» միջամտությամբ վերածել են նոր վարչապետ Բինալի Յըլդըըրմի նկարի։
Թուրքիայում այս պաստառը սոցկայքերում ու ընդդիմադիր մամուլում զավեշտալի մեկնաբանությունների առիթ է տվել, որից հետո նոր կուսակցության ղեկավարությունը որոշել է ընդհանրապես հանել պաստառը։
































