Իսպանիայի Պամպլոնա քաղաքում, որտեղ այս օրերին անցնում է Սան Ֆերմին առասպելական ֆիեստան, հերթական դժբախտ պատահարն է կատարվել: Փողոցներում ցուլերի ավանդական վազքի ժամանակ հուլիսի 9-ին 14 մարդ է տուժել, նրանցից երկուսը լուրջ վիրավորում են ստացել, հայտնել է RFI–ն:
AFP-ն հայտնում է, որ 33-ամյա ճապոնացուն ցուլը պոզահարել է կրծքի մասում, իսկ 24-ամյա իսպանացուն՝ ձեռքի: Տոնի կազմակերպիչները դեռ հրաժարվում են մեկնաբանել ճապոնացու վիճակը, շեշտելով միայն, որ իսպանացու վիրավորումը «նվազ ծանր է»: Թեթեւ վնասվածքներ է ստացել եւս 12 մարդ:
Հուլիսի 7-ին, ցլերը վիրավորել էին եւս 5 մարդու: Այսպիսով երեք օր առաջ սկսված տոնակատարությունների ընթացքում 19 մարդ է տուժել:




























