Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Սիրիայում զոհվել է «Մի 25» ռուսական ռազմական ուղղաթիռի անձնակազմը, փոխաննցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրի՝ 2016-ի հուլիսի 8-ին ռուս ռազմական օդաչու -հրահանգիչներ Ռյաֆագան Խաբիբուլինը ու Եվգենի Դոլգինը Հոմս նահանգում ավարտել են սիրիական «Մի 25» ուղղաաթիռի ( Մի 24-ի արտահանվող տարբերակը) փորձարկումը: Այդ ժամանակ ԻՊ գրոհայիների խոշոր ջոկատը, որը Պալմիրայից արեւելք էր գտնվում, գրոհել է սիրիական զորքերի դիրքերի վրա ու ճեղքելով պաշտպանությունը՝ սրընթաց խորացել այդ տարածքում՝ ստեղծելով բարձունքների գրավման սպառնալիք: Գերատեսչության տվյալներով՝ ուղղաթիռը խոցել են ահաբեկիչները, ու այն ընկել է սիրիական կառավարական բանակի ենթակայության տակ գտնվող տարածքում:




























