Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Ազերի Փրես» գործակալությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը: Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գալիք այցը Բաքու կնպաստի կարգավորման առաջխաղացմանը: