Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Բենիամին Կոնդրատեւը ցավակցություն է հայտնել սիրիական Պալմիրայում զոհված ռուս օդաչուների հարազատներին եւ մտերիմներին: Նրանցից մեկը՝ Ռյաֆագաթ Հաբիբուլինը, ծնունդով Կուբանից էր: Այս մասին հաղորդում է մարզի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Իսկապես հերոսներ զոհվեցին: Մարդիկ, որոնք իրենց մարտական մեքենաներով պաշտպանում են Սիրիայի խաղաղ բնակչությանը: Գնդապետ Ռյաֆագաթ Հաբիբուլինը մեր երկրամասից էր: Ամբողջ Կուբանն է սգում եւ միշտ կհիշի իր հերոսների անունները»,- ասել է Կոնդրատեւը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ուրբաթ Սիրիայի Պալմիրա շրջանում զոհվել են ռուս զինվորական օդաչու-հրահանգիչներ Ռյաֆագաթ Հաբիբուլինը եւ Եվգենի Դոլգինը:





























