Հանրապետության տարածքում հուլիսի 11-ին շրջանների մեծ մասում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան, 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հուլիսի 11-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +17+22,
Կոտայքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +17+22,
Գեղարքունիքում՝ +6+11, ցերեկը` +17+22,
Լոռիում՝ գիշերը` +9+13, ցերեկը` +19+24,
Տավուշում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +23+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +17+22,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+16, ցերեկը` +26+29,
Արարատում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +29+31,
Արմավիրում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +29+31,
Վայոց ձորի լեռներում՝ +6+11, ցերեկը` +17+22,
Վայոց ձորի նախալեռներում՝ +16+19, ցերեկը` +29+31,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +28+31,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+23,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +26+28։




























