Հանրապետության տարածքում այս գիշեր տեղացած կարկուտը հողատարածքներ է վնասել:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, Կոտայքի մարզում ժամը 00:00-ից մինչեւ 00:40-ը տեղացած կարկուտը վնասել է Քաղսի գյուղի 9 եւ Սոլակ գյուղի 5 տներին հարակից հողատարածքներ:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին:
Նույն ժամանակահատվածում կարկուտ է տեղացել նաեւ Լոռու մարզի Ծաղկաշատի գյուղում: Վնասի չափերը որոշելու համար հուլիսի 11-ին հանձնաժողով կկազմվի:




























