Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը մանրամասն ուսումնասիրում է Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ընդունված որոշումները: Մեկնաբանությունները հրապարակվել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Զախարովայի խոսքով, դաշինքն իր բոլոր ջանքերը կենտրոնացնում է «Արեւելքից կողմից» գոյություն չունեցող սպառնալիքները «զսպելու» ուղղությամբ:

Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի համաձայն՝ Դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր հակահրթիռային պաշտպանական համակարգերի հարցը, եթե Մոսկվան պատրաստ լինի դրան: Դաշինքի անդամ երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ կառուցողական շփումների է ձգտում: