Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքյարի նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով 4 զինծառայող է զոհվել, 1 վիրավոր կա: Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդմամբ, պայթուցիկը ճանապարհին տեղադրել են Քրդական աշխատավորական կուսակցության անդամները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ՔԱԿ-ի անդամները պայթուցիկը գործի են դրել ժամը 12:05-ի սահմաններում, Շեմդինլի շրջանի մայրուղով զինվորականներով լի զրահապատ մեքենայի անցնելու ժամանակ:
Վիրավոր զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել:




























