Ստեփանակերտում հունիսի 6-ին ծեծի ենթարկված ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին հրաժարվել են տրամադրել դեպքի տեսագրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Խանումյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Ինչպես գիտեք՝ դեպքի վայրում տեսախցիկներ են եղել, որոնց տեսագրություններն առգրավվել են իրավապահ մարմինները: Մենք հիմա միջնորդել ենք, որ մեզ տրամադրեն այդ տեսագրությունները կամ թույլ տան դիտել, սակայն միջնորդությունը մերժվել է: Ստացվում է, որ տուժողից թաքցնում են այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանին ծեծել են 2016 թվականի հունիսի 6-ին: Այս գործոով երեք մեղադրյալ կա, բոլորն էլ կալանավորված են: Նրանցից երկուսը Ստեփանակերտից են, մեկը` Երեւանից:





























