Տավուշի մարզում այսօր` հուլիսի 10-ին վիրավորված զինծառայողին այս պահին վիրահատում են:

NEWS.am-ի տեղեկություններով` վիրահատությունը կատարվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Նրա վիճակը ծանր է, վիրահատությունից հետո Տիգրան Մկրտչյանին, ամենայն հավանականությամբ, կտեղափոխեն Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից: