Հռոմի բնակիչներին զայրացրել է երեք կին զբոսաշրջիկների վարքը, որոնք լողացել են 17-րդ դարի շատրվանի մեջ, հայտնում է The Local–ը։ Անհայտ աղջիկները լողանալու համար ընտրել էին Ակվա Պաոլայի շատրվանը։
Պարբերականը հայտնում է, որ դա կարող է ամառվա տապից փրկվելու շատ լավ միջոց լինել, սակայն շատրվաններում լողանալու համար մինչեւ 200 եվրո տուգանք է հասնում։
Զբոսաշրջուհիներին լուսանկարել էր անցորդներից մեկը, որից հետո լուսանկարները հայտնվել էին Թվթերում։ Օգտատերերը նշել են, որ շոգն իրոք անտանելի է, բայց Ակվա Պաոլայի շատրվանը չի կարելի լողավազանի վերչածել։
Շատրվանը կառուցվել է 1612 թվականին։ Այն հայտնվել է նաեւ Պաոլո Սորրոնտինոյի «Մեծն գեղեցկություն» ֆիլմի դրվագներից մեկում։



























