Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ճամբարակի եւ Կոտայքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 17-ին, ժամը 6.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, 23-ամյա Սամվել Ա.-ն Ջիլ գյուղի արոտավայրերից գողացել է 41-ամյա Կարեն Հ.-ին պատկանող ցլիկը` պատճառելով մոտ 400.000 դրամի վնաս:

Հուլիսի 9-ին Կարեն Հ.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

***

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ճամբարակի եւ Կոտայքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիս ամսվա տարբեր օրերի Սամվել Ա.-ն Աղբերք գյուղի տարբեր վայրերից գողացել է 43-ամյա Արմեն Ծ.-ին պատկանող 4 ցուլերը եւ հորթը՝ պատճառելով 2.000.000 դրամի վնաս:

Հուլիսի 9-ին Արմեն Ծ.-ն հրավիրվել է բաժին եւ ընդունվել է հաղորդում:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է քննություն: