Հուլիսի 10-ին, ժամը 7.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի եւ Ինտերպոլի ԱԿԲ ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 52-ամյա Ռոբերտ Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 1991թ. օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի /փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից/ 1-ին մասի մեղադրանքով:





























