Լոնդոն-Մումբայ չվերթի օդանավի ուղեւորները եւ անձնակազմը, որը երեկ՝ ժամը 22-ի սահմաններում, հարկադիր վայրէջք էր կատարել Բաքվի օդանավակայանում, օդ են բարձրացել ավիաընկերության այլ օդանավով:

Report-ի փոխանցմամբ՝ օդանավակայանում ասել են, որ ինքնաթիռը, որում եղել է 236 մարդ, վերանորոգման կարիք ունի: Ինքնաթիռը պատկանում է Air India ավիաընկերությանը: