Վերին Լարսի անցակետի փակվելու հետեւանքով 10-ի փոխարեն 18 օր Աբխազիայում մնացած հայ երեխաները, որ այնտեղ էին գտնվում հյուրախաղերով, այսօր՝ հուլիսի 11-ին, ինքնաթիռով վերադարձել են Հայաստան:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից:
Երեխաները ոչ մի դժգոհություն չեն ունեցել: Նրանց վերադարձը ինքաթիռով կազմակերպել է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը:





























