Հուլիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Հայանիստ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 59-ամյա Հայաստան Բարսեղյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը նրան իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:





























