Հուլիսի 11-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան 12 կմ-ում բախվել են «Reno Kangoo» մակնիշի 34 TD 829 (վարորդ` 43-ամյա Ժ. Ղ.) եւ «Lexsus CX 470» մակնիշի 55 QQ 559 համարանիշների (վարորդ` Գ. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել տուժածներ` 36-ամյա Կ. եւ 39-ամյա Մ. Ա.-երը. վերջիններիս առողջական վիճակները գնահատվել են բավարար, եւ նրանք դուրս են գրվել, իսկ Ժ. Ղ.-ը աջ ոտքի կոտրվածքով տեղափոխվել է Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:




























