Արմավիրի մարզում ուժգին քամու հետեւանքով գյուղացիներն արդեն գրեթե մեկ օր է` մնացել են առանց էլեկտրականության:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մասնավորապես Դողս ու Ամբերդ համայնքների բնակիչները հայտնեցին, որ ոչ ոք դեռ չի եկել` վնասված լարերը վերականգնելու:

«Երեկվանից լույս չունենք, ժամը ութից մնացել ենք առանց հոսանք: Չգիտենք էլ, թե երբ են վերականգնելու: Օրը մի ժամ կգան, կաշխատեն ու կգնան, իսկ մենք կմնանք էսպես»,- ասացին բնակիչները:

Նշենք, որ հուլիսի 10-ին ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում: Գյուղացիների բերքը գրեթե 100 տոկոսով փչացել է: