Ջավախքում հայ ընտանիք է սպանվել. Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում բնակվող Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը, 5 տարեկան որդուն, 16 եւ 18 տարեկան դուստրերին, հուլիսի 10-ին հարեւանները սպանված են գտել: 

Սպանության կասկածանքով ձերբակալվել է նրանց 24-ամյա, ազգությամբ հայ  համագյուղացին, որը խոստովանել է իր արաքը: Ոստիկանությունը պատահածի երկու վարկած է դիտարկում՝ ավազակային հարձակում եւ բռնաբարություն: 23-ամյա տղան ասել է, թե միայնակ է մտել տուն: Նա բութ գործիքով հարվածել է աղջիկներից մեկին, երբ նա արթնացել է,  որից հետո դանակով խփել է նաեւ մորը: Դրանից հետո երիտասարդը բաց է թողել գազը, դուրս եկել՝ փակելով պատուհաններն ու դռները: Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել: 

Ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը,  Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:

NEWS.am-ը ներկայացնում է սպանվածների լուսանկարները:

37-ամյա Օֆելյա Քաչոտյան

5-ամյա Սերյոժա Քաչոտյան

16-ամյա Արմինե Քաչոտյան

18-ամյա Ասյա Քաչոտյան