Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այսօր՝ հուլիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:
Աշտարակի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ կեսօրին՝ ժամը 16:30-ի սահմանում անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 68-ամյա Բաբկեն Սահակյանը:
Նրան հիվանդանոց է տարել հենց այն վարորդը, որը նրան վրաերթի է ենթարկել: Տղամարդը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, բազմաթիվ վնասվածքներ է ունեցել: Նա հիվանդանոցում մահացել է:




























